Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
25.10.2016 | 11:40

Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը Հոկտեմբերի 11-ին աշնանային նշտաշրջանի լրացուցիչ միջոցառման ընթացքում ներկայացավ Ստրասբուրգում (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ):


ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը ստացավ Գերմանիայի պատվիրակության փոխնախագահ պրն. Ֆրանկ Շվաբեի, Եվրոխորհրդի գերմանիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ի ԶԼՄ-ների և տեղեկատվության ենթահանձնաժողովի նախագահ օրիորդ Գյուլսուն Բիլգեխանի աջակցությունը:
Բանախոսները իրենց աջակցությունը ցույց տվեցին Արևելյան Եվրոպայի տարածքում բազմազան և ազատ լրատվամիջոցներին խրախուսող նախաձեռնություններին:
2015 թվականի ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի մրցանակակիր ռեժիսորները հրավիրվեցին Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ-ում և պատմական Odyssée կինոթատրոնում, լայն հանրությանը իրենց ֆիլմերը ներկայացնելու համար: Ֆիլմարտադրողների պատվիրակույթունը նաև այցելեց Ֆրանկագերմանական Arte հեռուստաալիքի գլխամաս, որի հետ ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը բանակցություններ է վարում 2016 թվականի հեռուստաանվանակրգեր բաժնում աչքի ընկնող դիմորդներից մեկին մեկամսյա պրակտիկա անցկացնելու համար:

Հաջորդ կանգառը 2016 թվականի ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի ժյուրիի հավաքն է, որը տեղի կունենա Բաթումիում հոկտեմբերի 24-28-ը: Ժյուրիի հավաքին կհյուրնկալի «Հիլթոն Բաթումի» հյուրանոցը: Կա Եվրոպայի և Արևելյան գործընկերության երկրների լրագրողներից և հասարակական գործիչներից կազմված երկու ժյուրի: 2016 թվականի ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի նոմինանտները կհայտարարվեն «Աջարա TV»-ով՝ հոկտեմբերի 28-ին: Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան գալա միջոցառմանը՝ Կիևում, Նոյեմբերի 24-ին:


Բաթումիի քաղաքապետարանը երեկույթի շրջանակներում կհյուրընկալի երկու ժյուրիներին, տեղական լրագրողների և հասարակական գործիչների, ողջույնի խոսքով հանդես կգան Բաթումիի քաղաքապետ պրն. Գիորգի էրմակովը և Աջարիայի կառավարության նախագահ պրն. Զուրաբ Պատարաձեն:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ